Կուանգ Սի
Կուանգ Սի ջրվեժ | |
---|---|
լաոսերեն՝ ນາຕກ ຕາດກວາງຊ | |
Տեսակ | կասկադավոր |
Երկիր | Լաոս |
Վարչատարածքային միավոր | Լուանգ Փրաբանգ |
Լաոս |
Կուանգ-Սի (լաոսերեն՝ ນາຕກ ຕາດກວາງຊ), ջրվեժ Լաոսում՝ Լուանգփհաբանգ (լաոսերեն՝ຫລວງພະບາງ) նահանգում։ Իր 4 կասկադներով տեղակայված է Թաթ Կուանգ Սի ազգային պարկում։
Հիմնական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուանգ Սին գտնվում է Լուանգփհաբանգ (լաոսերեն՝ ຫລວງພະບາງ) քաղաքից 32 կմ հարավ՝ Հնդկաչին թերակղզու ամենախոշոր գետի՝ Մեկոնգի ձախ ափին։ Ջրվեժը ունի հիմնական կասկադ՝ 54 մետր բարձրությամբ, և մի քանի այլ՝ ավելի փոքր բարձրությամբ կասկադներից։ Երկրորդ կասկադից տասը մետր ներքև գտնվում է ոչ մեծ քարանձավ։ Կասկադների միջև գտնվում են մի քանի ավազաններ՝ հագեցած փիրուզագույն ջրով։ Այդ գույնը պայմանավորված է նրանով, որ ջուրը հոսում է հանքաքարային ժայռերի միջով և հողի այնպիսի շերտերով, որոնք հանքանյութեր են պարունակում։ Արդյունքում առաջանում է կալցիումի կարբոնատ (CaCO3), որը վերածվում է հեշտ լուծվող մեկ այլ աղի (CaCO2)։ Բիկարբոնատը ստաբիլ չէ, և բյուրեղի նման ընկնում է հատակ։ Նման հատկանիշներ ունեն Հարավարևելյան Ասիայի մի քանի այլ ջրվեժներ նույնպես։ Դրանցից ամենահայտնին Էրավանն է Թաիլանդում։
Կուանգ Սիի ջրի ծախսը կախված է տարվա եղանակներից։ Բանն այն է, որ ջրվեժը սնուցվում է հիմնականում անձրևաջրերով։ Առավել ջրառատ է օգոստոսից նոյեմբեր ամիսներին։
Ջրվեժը գտնվում է զառիթափ լեռնալանջերին, որոնք պատված են փարթամ բուսականությամբ՝ արևադարձային անտառներով։ Ջրվեժը ծառայում է որպես հանգստյան գոտի։ Մուտքը 20 000 Լաոսի կիպ է՝ մոտ 1000 ՀՀ դրամ։ Դրանով ապահովվում է ջրվեժի շրջակայքի մաքրությունը և շրջակա անտառի հանդեպ հետևողականությունը։ Ջրվեժի կողքով արահետ կա։ Ավելի ցածր գտնվում են կամուրջը և աստիճանը։
Տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրվեժի ծայրամասերում հնուց ի վեր կան Խմոնգ և Քհմու ազգությունների բնակավայրեր։ Առավել հայտնի է դրանցից Բան Թաթ Փաենը։ Այնտեղ կարելի է գտնել զանազան հուշանվերներ, արդյունաբերական տեղական արտադրանք, կա ոչ մեծ հյուրանոց՝ լաոսյան ոճով։ Մոտ է գտնվոում նաև հիմալայան արջերի փրկության կենտրոնը։ Այն հիմնադրվել է 2003 թվականին՝ ավստրալիական Free The Bears Fund Inc. կազմակերպության կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավարևմտյան Ասիայի ջրվեժներ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Laos, Lonely Planet Publications, UK, 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուանգ Սի» հոդվածին։ |
|